Բավ է պառակտվել
06-04-2016 13:33

Արգենտինահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Բուենոս Այրեսի հայ համայնքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացրել են Արգենտինայի հայ համայնքից: 
Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական լայնածավալ հարձակումների կապակցությամբ: 
Ավելի քան հազար ցուցարարներ պահանջել են անհապաղ հրադադար հաստատել: Նրանք հարձակումները դատապարտող և դրանց առնչությամբ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանք հնչեցնելու պահանջով խնդրագիր են ներկայացրել: 
Քաղաքացիական բողոքի ակցիայի ամենասկզբում Արգենտինայի հայկական եկեղեցու հովիվ, արքեպիսկոպոս Կիսաք Մուրադյանն աղոթք է հնչեցրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակին: