Բավ է պառակտվել
13-04-2016 11:11

Հալեպի հայերը կմասնակցեն խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը

Սիրիայի Հալեպ քաղաքի Միդան թաղամասում խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար տեղամասեր են բացվել: Միդան թաղամասում ընտրողները հիմնականում հայերն են և քրիստոնյա արաբները, տեղամասերում անվտանգությունն ուժեղացված է։ Մի շարք տեղամասեր գտնվում են շփման գծից 500 մետր հեռավորության վրա։ Անվտանգությունն ապահովում են ոստիկանության աշխատակիցները, բանակը, ազգային գվարդիան և աշխարհազորայինները։
Հատուկ հանձնաժողով է ժամանել տեղամաս դրա բացումից 1 ժամ առաջ և կարճ խորհրդակցություն անցկացնելով` կնքել է քվեատուփերը։
Բացմանն արդեն տեղամասի մոտ էին հավաքվել տասնյակ քաղաքացիներ։ Յուրաքանչյուր քվեարկող ընտրելուց առաջ թողնում է մատնահետքը, ինչը բացառում է կրկնակի քվեարկությունն այլ տեղամասերում։
Տեղամասում են նաև թեկնածուների և տեղի ՀԿ-ների կողմից ներկայացված դիտորդները։
Սիրիայում ընդհանուր առմամբ բացվել է ավելի քան 7 հազար ընտրատեղամաս։ Խորհրդարանական ընտրություններին 250 պատգամավորական մանդատի համար պայքարում է 3.5 հազար թեկնածու։