Բավ է պառակտվել
30-05-2015 09:16

«Հայփոստը» մասնավորեցնում են, քանի որ շատ ու շտապ փող է պետք

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայփոստի» մասնավորեցման մասին կառավարության որոշմանը, ասել է, որ այս որոշումը խոսում է այն մասին, որ, իսկապես, կան լուրջ խնդիրներ երկրի տնտեսությունում:
«Նպատակը գումար ունենալն է, որովհետեւ ֆինանսական հոսքերի պակասության պատճառով, երկրի տնտեսությունը հայտնվել է ծանրագույն վիճակում»,-ասել է տնտեսագետը: Տնտեսագետի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությանը շատ մեծ քանակությամբ ու շատ շտապ գումար է հարկավոր՝ ծանր վիճակից դուրս գալու համար. Սա է պատճառը, որ շուտափույթ ձեռնարկեց «Հայփոստի» մասնավորեցումը: