Բավ է պառակտվել
07-11-2016 09:35

Հակառակորդը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 6–ի լույս 7-ի գիշերը` ժամը 01:50-ի սահմաններում, շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։