Բավ է պառակտվել
06-01-2015 10:53

ԼՂՀ ՊԲ-ն ճնշել է հակառակորդի ակտիվությունը

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 եւ 82մմ-ոց ականանետերից եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են: Հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում իրականացնում զսպիչ գործողություններ: