Բավ է պառակտվել
16-06-2016 10:29

Արմեն Աշոտյանին կրկնակի վիրահատություն է պահանջվել

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին պահանջվել է ոտքի կրկնակի վիրահատություն, հայտնում է «Հրապարակը»։ Հունվարյան սառնամանիքին, երբ տեղացած ձյան պատճառով Երևանի փողոցներն անանցանելի էին դարձել, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընկել էր սառույցի վրա և կոտրել ոտքը։ Ողջ մամուլն այն օրերին հեղեղվեց այդ պատահարի մասին լուրերով, գրվեց նաև, որ նա վիրահատվել է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Ինչ-որ ժամանակ նա աշխատում էր տնից, ապա ձեռնափայտով էր դուրս գալիս: Երբ եկել է երկաթները հանելու ժամանակը, պարզվել է, որ ոտքը սխալ է կպել, և նոր վիրահատության կարիք կա։ Բնականաբար, ՀՀԿ փոխնախագահի «աչքը վախեցած» է, և նա որոշել է այս անգամ չվստահել իր հայ կոլեգաներին ու մեկնել է արտերկիր։ Ըստ աղբյուրների՝ Աշոտյանը Բելգիայում վիրահատության է ենթարկվել: Պարբերականը փորձել է տեղեկությունը ճշտել հենց Աշոտյանից, սակայն նա նշել է, որ առողջական հարցերը բժշկական գաղտնիք են ենթադրում և անձնական կյանքի անձեռնմխելիություն։ Սակայն Աշոտյանը, հաստատել է, որ այժմ գտնվում է արտերկրում՝ Բելգիայում, արձակուրդն է վայելում, մեկ շաբաթից կվերադառնա և անպայման ցույց կտա ոտքը: