27-07-2015 15:32

Առաջիկա օրերին սպասվում է 40 աստիճան տաքություն. հիդրոմետ ծառայություն

Հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: Այս օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:Նույն ժամանակհատվածում մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: