Բավ է պառակտվել
14-09-2016 10:10

Առաջիկա օրերին եղանակը Հայաստանում զգալիորեն կփոխվի. Հայպետհիդրոմետ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում ՝15-20 մ/վ: