Բավ է պառակտվել
06-08-2016 10:21

Հայաստանը ռազմական հետախուզության միջազգային մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը

Հայաստանը Նովոսիբիրսկում «Բանակային միջազգային խաղեր 2016» մրցույթի շրջանակներում կայացած «Զինվորական հետախուզության գերազանցիկները» միջազգային մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը:

Մրցույթում հաղթել է Ռուսաստանի թիմը: Չինաստանը երկրորդ տեղում է, Հայաստանը` երրորդ:

«Զինվորական հետախուզության գերազանցիկները» անց է կացվել հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը Նովոսիբիրսկում: Այն բաղկացած է հինգ փուլից. դեսանտավորում, երթ, մեխանիկ-վարորդների մրցույթ, «Հետախույզի արահետի» հաղթահարում, հրաձգություն, հետախուզական ջոկի ելքը հավաքատեղի՝ առաջադրանքների կատարումից հետո:

«Բանակային միջազգային խաղեր 2016»-ին Ռուսաստանը հրավիրվել էր մասնակցելու 47 երկիր, որոնցից հրավերն ընդունել են 21 մասնակից, այդ թվում Ադրբեջանը, Իրանը, Ղրղստանը, Տաջիկստանը և Ղասախստանը: Մասնակցությունից հրաժարվել է 17 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ: