Բավ է պառակտվել
19-11-2014 12:56

Հայաստանը՝ բարեգործության համաշխարհային վարկանիշում

Հայաստանը 124-րդ տեղն է զբաղեցրել Բարեգործության համաշխարհային ինդեքսում (World Giving Index), որը ներկայացնում է CAF (Charities Aid Foundation) բարեգործական հիմնադրամը: 
Բարեգործության համաշխարհային վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 123-րդ տեղը, Ադրբեջանը՝ 87-րդ տեղը, Թուրքիան՝ 128-րդ տեղը, Ռուսաստանը զբաղեցնում է 126-րդ տեղը, իսկ Իրանը՝ 19-րդ տեղը: 
Անծանոթին օգնելու ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 83-րդ տեղը, գումար նվիրաբերելու ցուցանիշով՝ 123-րդ տեղը, կամավորության համար ծախսվող ժամանակի ցուցանիշով՝ 125-րդ տեղը: 
2014 թվականի վարկանիշային աղյուսակի առաջատարներն են ԱՄՆ-ն և Մյանման, երրորդ տեղը զբաղեցնում է Կանադան: Վերջին տեղերը ցանկում զբաղեցրել են Վենեսուելան և Եմենը: 
Հետազոտությունն անցկացվել է 154 երկրներում՝ մարդկանց անմիջական հարցման օգնությամբ: Հետազոտության մեթոդոլոգիայի համաձայն՝ երկրում բարեգործության զարգացման վիճակը երեք չափորոշիչներով է գնահատվում՝ բարեգործական կազմակերպություններին գումարային նվիրատվություններով, որպես կամավոր բարեգործությանը քաղաքացիների մասնակցությամբ և անծանոթ կարիքավոր մարդկանց օգնություն ցուցաբերելով: Հարցումն անցկացրել է միջազգային հետազոտական Gallup ընկերությունը: