16-03-2016 14:40

Աշխարհի երջանիկ երկրների շարքում Հայաստանը 121-րդն է

Աշխարհի ամենաերջանիկ երկիրը Դանիան է։ Համապատասխան զեկույցը  հեղինակել են Կոլումբիայի համալսարանի երկրի ինստիտուտն ու ՄԱԿ–ի՝ արտաքին կայուն զարգացման մշակման կազմակերպությունը։
Դանիային հաջորդում են, Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան։
Աշխարհի երջանիկ երկրների շարքում Հայաստանը 121-րդ տեղն է։
ԱՄՆ-ը զբաղեցրել է 13-րդ տեղը, Մեծ Բրիտանիան՝ 23-րդ, Ֆրանսիան՝ 32-րդ, Իտալիան՝ 50-րդ։
Թուրքիան այդ ցանկում 78-րդն է, Վրաստանը՝ 126-րդը, Ադրբեջանը՝ 81-րդը, Իրանը՝ 105-րդը։
Դե, իսկ աշխարհի ամենադժբախտ երկիր է ճանաչվել Բուրունդին։ Ամենադժբախտ երկրների ցուցակում են նաև Սիրիան, Աֆղանստանն ու Սահարայից հարավ ընկած Աֆրիկայի 8 երկրները։
Զեկույցում հաշվի է առնվել բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, լիակատար առողջ ապրած տարիների թիվը, կառավարական մարմիններում կաշառակերության բացակայությունը և այլն։