Բավ է պառակտվել
03-02-2015 10:53

ՀՀ-ն զբաղեցրել է միջին նիշը ՄԻԵԴ ներկայացրած հայցերի թվով

Նախորդ տարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է 69.900 գործ: Այդ ցուցանիշը 30%-ով նվազել է ի համեմատ 2013 թվականի տվյալների:Ինչպես նշված է ՄԻԵԴ կայքում,  47 երկրներից Հայաստանը զբաղեցրել է միջին հորիզոնականը ՄԻԵԴ ներկայացրած հայցերի թվով: Ըստ վիճակագրական տվյալների՝ ՄԻԵԴ-ում միջինը ներկայացվում էր  0,51 հայց  10 հազար բնակչի հաշվով: Այդ ցուցակում վերին առաջատարներն են զբաղեցրել Ուկրաինան, Իտալիան, Ռուսաստանը և Թուրքիան: Հայցերի  60% ներկայացվում է հենց այդ երկրներից: Հայաստանի քաղաքացիները ՄԻԵԴ են ներկայացրել 1040 հայց: Նրանք հիմնականում վերաբերվում են խոսքի ազատությանը և սեփականույան իրավունքին: