28-11-2016 09:12

Հայաստանում ձմռան առաջին օրերին կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում

Հայաստանում նոյեմբերի 28–30–ը սպասվում է չոր եղանակ, իսկ դեկտեմբերի 1–2–ը բոլոր մարզերում և Երևանում հնարավոր են տեղումներ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։

Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում և Արագածոտնում, ինչպես նաև Վայոց Ձորի լեռներում և Սյունիքի հովիտներում սպասվում է ձյուն։

Քամին կլինի հյուսիս–արևելյան` 3–8 մ/վ արագությամբ։

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2–3 աստիճանով, իսկ նոյեմբերի 30–ից հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 2–3 աստիճանով, իսկ դեկտեմբերի 1–ի գիշերը` 7–8 աստիճանով։

Երևանում առաջիկա հինգ օրը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +4...+8 աստիճանի սահմանում: