Բավ է պառակտվել
30-11-2017 18:45

Այսուհետ ՀՀ-ն դատավորների համար օտար լեզուների իմացության պահանջ կդնի

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստին հավանություն է տվել դատավորների համար օտար լեզուների պարտադիր իմացության մասին օրինագծին:
«Օրինագիծը նախատեսում է օտար լեզուների իմացություն՝ դատավորի պաշտոնի հավակնորդների համար: Նրանք պետք է տիրապետեն առնվազն երկու օտար լեզվի`ֆրանսերենի, գերմաներենի, անգլերենի կամ ռուսերենի», - նիստի ընթացքում ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքերով, Հայաստանում պաշտոնատար անձի նկատմամբ այդպիսի պահանջ առաջին անգամ է դրվում:
Մենք ակնկալում ենք, որ ժամանակի ընթացքում այդ պահանջը պետք է տարածվի նաև այլ պաշտոնների վրա », - հավելել է Հարությունյանը:
Նա նաև ընդգծել է, որ օրինագիծը նախատեսում է 2019 թ. ստեղծել դատարան, որը կզբաղվի սնանկացման հետ կապված գործերով:
«Օրինագիծը սահմանում է նաև դատավորների վարքագծի կանոնները և նրանց գործունեության գնահատումը», - ասել է Հարությունյանը: