Բավ է պառակտվել
27-10-2015 08:44

Գիշերային զբոսանք կատարելու համար Հայաստանն ամենաանվտանգ երկրներից մեկն է

Independent-ի կազմած ցուցակում ներառվել են այն երկրները, որոնք անվտանգ են գիշերային զբոսանքների համար: Հայաստանն այդ ցուցակի իններորդ հորիզոնականում է: Ցուցակը կազմելիս հաշվի են առել անձնական անվտանգության զգացողությունը, բնակիչների սեփական փորձն ու իրավապահ մարմինների տվյալները: Զեկույցը կազմելուց առաջ 2014 թվականին ավելի քան 141 երկրում հարցազրույց են անցկացրել 142 հազար մեծահասակների հետ: Հարցվածներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին՝ դուք ձեզ անվտա՞նգ եք զգում, երբ գիշերային ժամերին միայնակ զբոսնում եք այն քաղաքում կամ շրջանում, որտեղ բնակվում եք: Վարկանիշը կազմել են այս հարցի դրական պատասխանների հիման վրա: Ամենաանվտանգ երկրների տասնյակում ներառվել են Սինգապուրը, Հոնկոնգը, Նորվեգիան, Իսպանիան, Ռուանդան, Ինդոնեզիան, Սլովենիան, Տաջիկստանը և Ավստրիան: Գիշերային զբոսանքների համար ամենավտանգավոր երկրներն են Վենեսուելան, Գաբոն, Կոնգոն, Հարավային Աֆրիկան, Պարագվայը, Աֆղանստանը, Բոտսվանան, Լիբերիան, Բրազիլիան և Զամբիան: