Բավ է պառակտվել
24-08-2016 13:37

Երազանքի տղամարդուն գտնելու երկրների ցանկում ներառվել է նաև Հայաստանը

Լատվիական ԶԼՄ-ները Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որտեղ կարելի է գտնել «երազանքի տղամարդուն»: Հայ տղամարդկանց հիմնական առանձնահատկությունը, ինչի առջև չի դիմակայի  ամուսնական տարիքի և ոչ մի աղջիկ, դա հարգանքն է օջախի նկատմամբ:

«Հայ տղամարդու համար ընտանիքը և երեխաները սուրբ են: Նրանք շարունակում են մնալ այնպիսին, ինչպիսին էին հարյուրամյակներ շարունակ` ընտանիքին նվիրված, ինչն ամուսնական տարիքի աղջիկների համար, պետք է որ աներևակայելի հմայիչ լինի », - վստահ են լատվիացիները:

Բացի Հայաստանից, որը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, ցուցակում ներառվել են նաև Ֆրանսիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Իտալիան: