Բավ է պառակտվել
26-09-2016 12:11

ՀՀ-ն ներառվել է լավագույն երկրների հնգյակում հիանալի ու ոչ շատ թանկ հանգստի համար

Ճամփորդությունները հոգեպես հարստացնում են մարդուն, զարգացնում, փոխանցում ուժ և եռանդ նոր ձեռքբերումների համար։

Տնտեսելու խելամիտ ձգտումը ճամփորդությունների հարցում սահմանափակելու պատճառ չէ։ Հարկավոր է միայն ավելի ուշադիր ուսումնասիրել տուրիստական առաջարկներն ու երկրները։

Արտասահմանյան հայտնի կայքերից մեկը ներառել է Հայաստանն ու ևս չորս երկրներ այն ուղղությունների շարքում, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել և նշում է, թե ինչով են գրավիչ այդ երկրները դրամապանակի տեսակետից և ոչ միայն։



Հայաստանը փոքր երկիր է, սակայն դա չպետք է գցի ձեզ մոլորության մեջ։ Այն աշխարհի հնագույն երկրներից է` ճարտարապետական և մշակութային արժեքների տպավորիչ հավաքածուով։ Հայաստանի ամբողջ գեղեցկությունը «թաքնված է» ամենադժվարհասանելի վայրերում` կիրճերի ուղղաբերձ ժայռերում, լեռնային հովիտներում։

Ինչով կարելի է զբաղվել Հայաստանում.

. Ամենաքիչը երեք օր հարկավոր է անցկացնել արևոտ Երևանում, որը 29 տարով հին է Հռոմից։

. Տեսնել հնագույն վանքերի և ամրոցների ավերակները։

. Սուզվել Սևանա լճի վճիտ ջրերում և համտեսել Ջերմուկի բուժիչ աղբյուրների հանքային ջուրը։

Մուտքի արտոնագիր հարկավոր չէ։ Երկրի տարածքում գտնվելու առավելագույն ժամկետը 180 օրն է կես տարում։



Բացի Հայաստանից, կայքի ցուցակում ներառված են նաև Վրաստանը, Հունաստանը, Լատվիան և Ֆինլանդիան։