Բավ է պառակտվել
13-07-2016 14:14

ՀՀ-ն ներառվել է արձակուրդն անցկացնելու համար` առանց վիզայի լավագույն երկրների ցանկում

Ռուսաստանցիների համար առանց վիզայի երկրների ցանկում կա մոտ 70 պետություն, որոնց թվում են Վանուատուն, Նիուեն, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում, Վիետնամն ու Թաիլանդը։

Ռուսական ԶԼՄ-ներից մեկն ընտրել է արձակուրդների համար լավագույն ուղղությունները և ներկայացրել առանց վիզայի երկրներում հանգստանալու հրահանգները` ինչպես հասնել, ինչ դիտել և որքան արժե։ Ներկայացվում են բավականին օգտակար խորհուրդներ։

Ամեն մարդ կգտնի այն, ինչ փնտրում է. հանգստանալ Մոնտենեգրոյի ծովափնյա վայրերում, ուսումնասիրել Մակեդոնիայի տեսարժան վայրերը կամ ըմբոշխնել Հայաստանի անուշաբույր ճաշատեսակները։

Տարեկան այս երկրներ են այցելում միլիոնավոր ռուսաստանցիներ (2015 թ.–ին Ղազախստան է այցելել 3,1 մլն զբոսաշրջիկ, Վրաստան` 650 հզար։ Նրանք ներառվել են լավագույն 15 ուղղությունների ցանկում)։ Զբոսաշրջիկներից ոմանք ներկայացրել են իրենց տպավորությունները։

Հայաստան. «Այցելեցի Երևան, Ջերմուկ, Դիլիջան, Սևան, Էջմիածին, Ստեփանակերտ և Շուշի։ Ամռանը նախատեսում եմ այցելել ևս մեկ անգամ և լինել մյուս քաղաքներում, բարձրանալ սար և լողանալ Սևանում ու գետերում։ Ինչ կարող եմ ասել...Սա դրախտ է երկրի վրա։ Բնությունը, ճարտարապետությունը, հնագույն պատմությունը, խոհանոցը, իսկ ամենագլխավորը` մարդիկ` բարեհամբույր, հյուրընկալ և գեղեցիկ։ Հայաստանը գերել է ինձ», - նշել է զբոսաշրջիկներից մեկը:

Խորհուրդ է տրվում ճանապարհորդներին այցելել Հայաստան, մասնավորապես` Տաթևի վանական համալիր, նստել աշխարհի ամենաերկար ռևերսային ճոպանուղին, համտեսել հայկական խորովածը, զմայլվել բիբլիական Արարատով և Երևանի կենտրոնում գործող երգող շատրվաններով, ինչպես նաև ծանոթանալ հայկական կոնյակի պատրաստման գործընթացին։ Զբոսաշրջիկի համար նախատեսված հուշաթերթիկում ներկայացված են ավիատոմսի և տրանսպորտի գները, ինչպես նաև տարվա լավագույն եղանակները Հայաստան այցելելու համար։

Այլ երկրների ցանկում ներկայացված են նաև Ղազախստանը, Մարոկկոն, Վրաստանը, Մակեդոնիան, Մոնղոլիան, Սերբիան, Մոնտենեգրոն և Իրանը։