Բավ է պառակտվել
20-11-2015 09:07

Հայաստանն ահաբեկչության առումով ամենից անվտանգ երկրների ցանկում է

Լոնդոնի Էկոնոմիկայի եւ խաղաղության հրապարակած (The Institute for Economics and Peace) «2015 թվականի ահաբեկչության գլոբալ վարկանիշ» զեկույցի համաձայն, Հայաստանն ահաբեկչության պոտենցիալ սպառնալիքի առումով ամենից անվտանգ երկրների շարքում է: 162 պետություններից կազմված վարկանիշում, որտեղ առաջին տեղում ահաբեկչության տեսանկյունից ամենավտանգավոր երկիր է, իսկ վերջին տեղում՝ ամենից անվտանգը, Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը: Զեկույցի համաձայն, Հայաստանի համար սպառնալիքի հավանական աղբյուրներից է 2014 թվականին 70 հայերի մասնակցությունը քրդական ջոկատների հետ իսլամականների դեմ պայքարին: Հայաստանի հարեւանները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, զբաղեցրել են, համապատասխանաբար, 93-րդ եւ 71-րդ տեղերը: Ռուսաստանը 23-րդ հորիզոնականում է: Զեկույցում նշվում է, որ ահաբեկչական ամենաբարձր ակտիվությունը կենտրոնացած է 5 պետություններում՝ Իրաքում, Նիգերիայում, Աֆղանստանում, Պակիստանում եւ Սիրիայում: Երկրների առաջին տասնյակում են նաեւ Հնդկաստանը, Եմենը, Սոմալին, Լիբիան եւ Թայլանդը: Ընդհանուր առմամբ, 2014 թվականին աշխարհում 67 երկիր է եղել, որտեղ ահաբեկչության հետեւանքով առնվազն 1 մարդ է զոհվել: Դա 8-ով ավելի է նախորդող տարվանից, ներառյալ՝ այնպիսի զարգացած պետություններ, ինչպիսիք են Ավստրիան, Ավստրալիան, Բելգիան, Կանադան եւ Ֆրանսիան: