Բավ է պառակտվել
20-01-2016 08:56

Հայաստանը 2016թ. մատչելի հանգիստ կազմակերպող երկրների ցանկում է

Հայաստանը հարևան երկրներ Աբխազիայի և Վրաստանի հետ միասին ընդգրկվել է աշխարհի այն երկրների ցանկում, որտեղ ռուսաստանցիները 2016 թվականին կարող են մատչելի կերպով անցկացնել անձակուրդը: Այս տվյալները բերում է Skyscanner տուրիստական ծառայությունը:

Հայաստանում զույգը մեկ օրում ծախսելով 70 դոլար կարող է և լիարժեք կերպով հանգստանալ: Վրաստանում մեկօրյա հանգստի արժեքը 80 դոլար է, Աբխազիայում` 65: Մատչելի արձակուրդ անցկացնելու տեսանկյունից ամենաէժան պետությունը Հնդկաստանն ու Ինդոնեզիան են: Այս երկրներում հնարավոր է հանգստանալ գրպանում ունենալով 40 դոլար: Հաջորդը Նեպալն ու Վիետնամն են: Մի օր մնալ այդ երկրներում հանգստանալն արժե օրական 45 դոլար: Մի փոքր ավելի թանկ են Լաոսն ու Շրի Լանկան` 60 ԱՄՆ դոլար: Իսկ ճանապարհորդությունը Կամբոջայու կարժենա ընդհամենը $ 70: Եվրոպայում ամենամատչելի երկրներն են Սերբիան, Բուլղարիան, Չեռնոգորիան, Ռումինիան: Այս երկրներում կարելի է հանգատանալ օրական ծախսելով 70-85 դոլար: Վարկանիշը կազմելիս տոմսերի գները չեն ներառվել, քանի որ Ռուսաստանի տարածաշրջանից կախված, դրանք կարող են տարբեր լինել: