Բավ է պառակտվել
30-09-2015 09:58

ՀՀ-ն 3 կետով բարելավել է դիրքը համաշխարհային մրցունակության վարկանշային ցանկում

Հայաստանը համաշխարհային մրցունակության ինդեքսի վարկանշային ցանկում զբաղեցրել է 82-րդ տեղը՝ իր դիրքը բարելավելով 3 կետով (նախորդ տարի մեր երկիրը զբաղեցրել է 85-րդ տեղը), հաղորդվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած «2015-2016 համաշխարհային մրցունակության մասին զեկույցում»։ 
Համաշխարհային մրցունակության զեկույցն իր վերլուծություններն ամփոփում և համեմատվող երկրներին դասակարգում է Համաշխարհային մրցունակության ինդեքսի միջոցով։ Վերջինս մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից:  
Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշների հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների և այլն։ 
Զեկույցը գնահատել է 140 տնտեսությունների մրցունակությունը։ 
Վարկանշային ցանկի առաջատար եռյակում, ինչպես և անցած տարի, մնացել են Շվեյցարիան, որը 7-րդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը, Սինգապուրն ու ԱՄՆ-ն, որոնք, համապատասխանաբար, զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը։ 
Վրաստանը մրցունակության ցանկում զբաղեցրել է 66-րդ տեղը, Ադրբեջանը՝ 40-րդ տեղը, Թուրքիան՝ 51-րդ տեղը, Իրանը՝ 74-րդ տեղը, Ռուսաստանը՝ 45-րդ տեղը։