Բավ է պառակտվել
30-12-2015 10:30

Հայաստանը 2016 թ.–ին ռուսաստանցիների հանգստի ամենահայտնի վայրերից մեկը կդառնա

Փորձագետների կարծիքով` 2016 թ.–ին Հայաստանը կարող է ներառվել ռուսաստանցիների հանգստի ամենահայտնի վայրերի թվում։ Ինչպես հաղորդում է Lenta.ru –ն, հղում անելով «Рамблер.Новости»–ին, Ռուս ճանապարհորդները հանգստի համար հաճախ կընտրեն Կրասնոդարի երկրամասը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Ռուբլու փոխարժեքի նվազման և Թուրքիայի ու Եգիպտոսի հետ չարտերային ավիահաղորդակցության դադարեցման պատճառով ռուսաստանցիների զգալի մասը փնտրում է նոր վայրեր հանգստի համար։ 2016 թ.–ին ներքին զբոսաշրջության աճը կկազմի 30 տոկոս։ Նման տվյալներ է ներկայացնում Ռոստուրիզմը։ Ըստ կանխատեսումների` Ռուսաստանի ներսում հանգստի համար գլխավոր ուղղությունները կլինեն Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասի հանգստավայրերը։ Ինչպես նշել է OneTwoTrip պորտալի զարգացման գծով տնօրեն Արկադի Գինեսը, 2015 թ.–ի ամռանը, երբ դեռևս չկային Թուրքիա և Եգիպտոս այցելությունների սահմանափակումներ, Սոչիի և Ղրիմի հյուրանոցները լեփ–լեցուն էին։ Ռուսաստանցիների շրջանում արտասահմանյան ուղղությունների ընտրության համար որոշիչ գործոններն են գներն ու թռիչքների հարմարավետությունը։ «Այս տարի ամենից շատ շահեցին Վրաստանն ու Մոնտենեգրոն, հենց այս երկու երկրները գրանցեցին ամենամեծ աճը», – նշել է Գինեսը։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով` 2015 թ.–ի առաջին ինը ամիսներին Վրաստան է այցելել 14 տոկոսով ավելի շատ ռուսաստանցի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ «Վրաստանը կարողացան մոտենալ 2015 թ.–ին ամենատարածված ամանորյա ուղղությունների տասնյակին։ Այդ երկիրը հայտնվեց 11–րդ հորիզոնականում, չնայած նախորդ տարի ընդամենը 18–րդն էր», – նշեց Ռուսաստանում momondo տուրիստական գործակալության ներկայացուցիչ Իրինա Ռյաբովոլը։ Նրա կարծիքով` 2016 թ.–ին այդ միտումը կշարունակվի, և ռուսաստանցիներին կրկին կհետաքրքրի հանգիստը Հայաստանում և Ադրբեջանում։Դեկտեմբերի 24–ին հաղորդվում էր, որ Ռուսաստանի բնակիչների ընդամենը 1 տոկոսն է պատրաստվում Ամանորը դիմավորել արտերկրում։ Իսկ Ռուսաստանի հյուրանոցները գրեթե լեփ–լեցուն են։ Ամենատարածված ուղղություններից են Սանկտ Պետերբուրգը, Ղրիմն ու Մոսկվան։