Բավ է պառակտվել
24-08-2016 15:04

Հայաստանը բնապահպանական հարթակ է դարձել վայրի բնության պահպանման համար

Հայաստանը երեք օրով հարթակ է դարձել վայրի բնության պահպանման և կենդանիների ապօրինի վաճառքի արգելման հարցերը քննարկելու համար։ Երևանում մեկնարկել է CITES միջազգային սեմինարը, որի շրջանակում Ղազախստանից, Բելառուսից, Մոնղոլիայից, Իրանից և այլ երկրներից ժամանած մասնակիցները երեք օրվա ընթացքում կքննարկեն կենդանիների անօրինական վաճառքի և դրանց վերացման խնդիրները։

«Այս սեմինարը ճանաչողական հարթակ է Հարավային Աֆրիկայում կայանալիք CITES միջազգային հանդիպումից առաջ։ Երեք օրվա ընթացքում աշխատանքային խմբեր կձևավորվեն, որոնք կքննարկեն կենդանիների պահպանման հարցերը», — ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ներկա պահին աշխատանքներ են տարվում իշխան ձկնատեսակի, հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և հովազի պոպուլյացիայի պահպանման համար։