Բավ է պառակտվել
24-12-2014 12:17

ՔԱԳՎ պատվիրակությունը մասնակցեց TRACECA ծրագրի նիստին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը Վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ 2014 թվականի դեկտեմբերին Բրյուսելում մասնակցել է Եվրամիության TRACECA ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի համակարգող հանձնաժողովի նիստին: Եվրամիության TRACECA ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի շրջանակներում կոորդինացնող հանձնաժողովի 5-րդ նիստին ներկայացվել է կատարված աշխատանքների վերաբերյալ ընդլայնված հաշվետվությունը, քննարկվել է ծրագրի շրջանակներում Եվրամիության TRACECA ծրագրի քաղաքացիական ավիացիայի բնագավառի երկրորդ նախագծի շրջանակներում հետագա աշխատանքների ծրագիրը: Մասնավորապես, նշվեց, որ ներկայումս ընթացող ծրագիրը կավարտվի 2015 թվականի օգոստոսին, որից հետո 2015 թվականի աշնանը նախատեսվում է նոր ծրագրի մեկնարկման համար համապատասխան պայմանագրի քննարկումը և ստորագրումն Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) և Եվրոպական հանձնաժողովի միջև: Հայկական պատվիրակությունն առաջարկեց, որպեսզի ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերվի Հայաստանում ավիացիոն անվտանգության ուսումնական լսարանի պատրաստման հարցում, քանի որ համապատասխան սարքավորումներով համալրված կենտրոնի և ուսուցման ապահովումը կբերի որակյալ մասնագետների պատրաստմանը և ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացմանը: TRACECA ծրագրի պատասխանատուները նշեցին, որ մոտ ժամանակահատվածում այս հարցը հնարավոր չէ ընդգրկել ավարտվող ծրագրում, սակայն վերջիններս կապահովեն հաջորդ ծրագրում հայկական կողմի առաջարկության ընդգրկումը: Հայկական պատվիրակությունը խնդրեց, որպեսզի սույն առաջարկությունը և ծրագրի պատասխանատուների պատրաստակամությունն ամրագրվի նիստի արձանագրության մեջ, ինչն էլ ընդունվեց կազմակերպիչների կողմից և արձանագրվեց համապատասխանաբար: