Բավ է պառակտվել
10-12-2015 14:56

Հայաստանը Երևանի «Կապույտ մզկիթը» 99 տարով կփոխանցի Իրանին

ՀՀ կառավարությունայսօրվա նիստի ժամանակ հավանություն է տվել ՀՀ–ում Իրանի դեսպանատան հետ պայմանագրի կնքմանը, ըստ որի` նախատեսվում է Երևանի «Կապույտ մզկիթը» 99 տարով փոխանցել իրանական կողմին։ Ինչպես որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իրանական կողմը կօգտագործի մզկիթի շենքը որպես մշակութային կենտրոն։ Կառավարության մեկ այլ որոշմամբ` Կապույտ մզկիթն ու դրան հարակից հողատարածքը ճանաչվել են Հայաստանի Հանրապետության սեփականություն, որոնք տնօրինելու է Մշակույթի նախարարությունը։ Հասմիկ Պողոսյանի խոսքով` հուշարձանը կներառվի պատմական և մշակութային անշարժ հուշարձանների ռեեստրում, որոնք ենթակա չեն օտարման։ 1766 թ.–ին Հուսեյնալի–խան Քաջարի կողմից կառուցված Կապույտ մզկիթը Երևանի տեսարժան վայրերից մեկն է։ Այդ վայրում տասնամյակներ շարունակ գտնվել են Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Բնության թանգարանը։ 1993–96–ականներին Իրանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ մզկիթը վերանորոգվեց և դարձավ Հայաստանում բնակվող մուսուլմանների գլխավոր մշակութային կենտրոններից մեկը։