Բավ է պառակտվել
28-01-2015 08:41

Այսօր նշում է Բանակի օրը

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը: 1991 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ Նախարարների խորհրդին կից ստեղծվել է պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին կայացվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը, դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին: Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, որը համընկավ արցախյան պատերազմի ակտիվ փուլի հետ:

Այսօր ՊՆ ներկայացուցիչները՝ նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ կայցելեն «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք կմատուցեն զոհված ազատամարտիկների հիշատակին: