Բավ է պառակտվել
30-08-2016 09:06

Հայաստանն անվտանգության ցուցիչով առաջ է անցնում Ադրբեջանից

 Հայաստանն առաջ է անցնում Ադրբեջանից անվտանգության ցուցիչով՝ ըստ Numbeo տվյալների` աշխարհի խոշորագույն բազայի վարկանիշի։
Հայաստանը զբաղեցրել է վարկանիշի 20–րդ տեղը 118 երկրների շարքում` 29.02 հանցավորության ցուցիչով և 70.89 անվտանգության ցուցիչով։

Ադրբեջանը գտնվում է չորս ցուցանիշ ներքև (ցուցիչներն են, համապատասխանաբար` 30.79 և 69.21)։ Վիճակն ավելի վատ է հարևան մյուս երկու երկրներում` Թուրքիայում (44–րդ տեղ` հանցավորության և անվտանգության ցուցիչներն են` 39.46 և 60.54) և Իրանում (81–րդ տեղ` 51.88 և 48.12)։

Վրաստանը երրորդ տեղում է 19,26 և 80.74 ցուցիչներով։

Ամենաանվտանգ երկիր է ճանաչվել Հարավային Կորեան (14,99 և 85,01), իսկ ամենաանբարենպաստը հանցավորության և անվտանգության տեսանկյունից` Վենեսուելան (84, 92 և 15,08)։

Հանցավորության ցուցիչը գնահատվում է 20–ից պակաս մինչև 80–ից բարձր։ 20–ից ցածր ցուցանիշը վկայում է հանցավորության շատ ցածր մակարդակի մասին, 20–ից 40–ը` ցածր, 40–ից 60–ը` չափավոր, 60–ից 80–ը` բարձր, ավելի քան 80–ը` շատ բարձր։

Անվտանգության մակարդակի հաշվարկը կատարվում է ճիշտ հակառակ կերպով։

Նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 16–րդ տեղը 120 երկրների շարքում հանցավորության և անվտանգության 27,95 և 72,05 ցուցիչներով։

Վարկանիշում Ռուսաստանւ 69–րդ տեղում է, ԱՄՆ–ն` 73–րդ։