Բավ է պառակտվել
21-11-2017 14:50

ՀՀ-ն հայտնվել է հզոր ցիկլոնի ազդեցության տակ, ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով

Այսօր առավոտից Հայաստանը հայտնվել է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ: Ընդ որում Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ ձյան տեսքով, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Նշված վայրերում սպասվում է նաև բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին կլինի մերկասառույց:
Գերատեսչությունը բոլոր վարորդներին կոչ է անում անցնել ձմեռային անվադողերի:
Երևանում նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան տեսքով, ցածրադիր հատվածներում՝ անձրևի, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թեթև տեղումներ: Նոյեմբերի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գիշերը Երևանում սպասվում է մինչև 2 աստիճան ցուրտ, ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով: