Բավ է պառակտվել
16-02-2017 16:15

Հայաստանը կպարզեցնի սահմանում մուտքի արտոնագրերի ձևակերպման ընթացակարգը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հանձնարարել է պատասխանատու մի շարք կառույցների պարզեցնել արտասահմանյան քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման կարգը:
«Զբոսաշրջության զարգացման և Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար ավելորդ բարդությունները բացառելու համար նրանց կազատեն սահմանին հայտ ներկայացնելու անհրաժեշտությունից», - ասաց Կարապետյանը:
Նա հիշեցրեց, որ, գործող կարգի համաձայն, արտասահմանյան քաղաքացիներին մուտքի արտոնագիր տրամադրելիս Հայաստանի պետական սահմանների անցակետերում զբոսաշրջիկները պետք է հայտ լրացնեն և պետական տուրք վճարեն բացառապես կանխիկ գումարով:
Վարչապետն առաջարկում է բացառել տվյալ պարտադիր նորմը և պարզեցնել սահմանում մուտքի արտոնագիր ստանալու ընթացակարգը:
Այս առումով ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մշակել և ներդնել սահմանային անցակետերում պետաքան տուրքի ձևակերպման և վճարման անկանխիկ համակարգ: