Բավ է պառակտվել
09-12-2014 12:32

ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը կոռուպցիայի առումով լավատեսության հիմք չի տալիս. մասնագետ

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը համոզմունք հայտնեց, թե մեր երկիրը Կոռուպցիայի դեմ պայքարում նախորդ տարիների նման լուրջ առաջընթաց չի արձանագրել: «Իրավիճակը չի վատացել, սակայն լավացման մասին վաղ է խոսել, թեև կան լավացման թույլ նշաններ»,ընդգծեց բանախոսը: Խոսելով կոռուպցիայի պատճառների մասին, Հոկտանյանն այդ շարքում թվարկել է բիզնեսի եւ քաղաքական վերնախավի սերտաճումը, տնտեսության մոնոպոլիզացիայի բարձր աստիճանը, դատական համակարգի ոչ անկախ լինելը, ինչպես նաեւ հասարակության հանդուրժողական վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ: Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, Հոկտանյանը համոզմունք է հայտնել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կոռուպցիայի առումով լավատեսության հիմք չի տալիս:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանը շարունակի ինտեսիվ կապեր ունենա ԵՄ-ի,և ԱՄՆ-ի հետ, որոնք կոռուպցիայի առումով ավելի բարվոք վիճակում են, ապա հույս կլինի, որ բացասական ազդեցությունը կչեզոքացվի: