05-10-2016 12:38

Հայաստանից մարդասիրական օգնությամբ 2-րդ օդանավն է ուղարկվել Սիրիա

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը և ՌԴ դեսպան Վոլինկինը Սիրիա են ճանապարհել հումանիտար օգնությամբ 2-րդ օդանավը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նշենք, որ մարդասիրական օգնությամբ բեռնված առաջին օդանավը Սիրիա է ուղարկվել երկու օր առաջ՝ հոկտեմբերի 3-ին: