Բավ է պառակտվել
25-11-2015 09:21

Հայաստանը GEO ամսագրի շապիկին

Հայաստանը կդառնա GEO հայտնի գիտական ամսագրի ռուսական տարբերակի դեկտեմբերի թողարկման թեմաներից մեկը։ Ամսագրի շապիկին ծանուցված է համարի թեմաներից մեկը` «Հայաստան։ Ապագայի դասեր»։ Բազմաթիվ լուսանկարներով հագեցած գունեղ հոդվածում հեղինակը ներկայացնում է, այդ թվում, մեր երկրի կրթական ներուժը։ «Դասական Հայաստան, քարե գմբեթավոր վանքերի և «խռպոտ կավաքարի» լեռներով երկիրը, ինչպես գրում էր բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը, անսպասելիորեն դառնում է ... դպրոցների երկիր։ Ի՞նչ են այնտեղ սովորեցնում։ Ապագայի դասեր»,– նշվում է ամսագրի կայքում։