Բավ է պառակտվել
31-08-2015 09:05

Հայաստանը 53-րդն է Մարդու ազատության ինդեքսով

Հայաստանը Մարդու ազատության ինդեքսով 53-րդ տեղում է: 150 երկրում հետազոտությունը կատարել են Վաշինգտոնի, Կատոնի, Վանկուվերի, Ֆրեյզերի ինստիտուտները և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամը: Ինդեքսն արտացոլում է անհատական ազատության մակարդակը, որը հաշվվում է անձնական, քաղաքացիական և տնտեսական ոլորտների գնահատմամբ: Տվյալների համաձայն՝ Վրաստանը ցուցակում 48-րդն է: Այդ ցուցակում Ուկրաինան 74-րդն է, Ռուսաստանը՝ 111-ը, Ադրբեջանը՝ 126-րդը: Մարդու ազատության ինդեքսի ցուցակում առաջինը Հոնկոնգն է: Հաջորդը Շվեյցարիան է, Ֆինլանդիան: ԱՄՆ-ը 20-րդն է: