Բավ է պառակտվել
22-12-2016 14:49

ՀՀ-ն կփոփոխի մուտքի վիզաներ տրամադրելու հայեցակարգը:

Հինգշաբթի օրը կայացած Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես Արտգործնախարարությանը հանձնարարվել է վերանայել Հայաստանի մուտքի վիզաներ տրամադրելու հայեցակարգը.
« Զբոսաշրջության պետական կոմիտեն, և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը առաջարկներ են ներկայացրել՝ մուտքի արտոնագրերի տրամադրման հայեցակարգի փոփոխության վերաբերյալ: Քննարկեք դրանք, և ներկայացրեք ձեր որոշումը, այդ թվում նաև հարևան երկրներում գործող վիզային ռեժիմների հետ համեմատությամբ»,- հանձնարարել է Կարապետյանը:
Նիստի ընթացքում վարչապետը բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ընթանրացնել նախորդ նիստերին տրված հանձնարարությունները, և դրանց արդյունքները ներկայացնել մինչև տարեվերջ:
Կառավարության ղեկավարը բոլոր պետական կառույցներին հանձնարարել է 2016 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ պատրաստել , որոնք կընդհանրացվեն հունվարի սկզբին: Գերատեսչությունները պետք է կազմեն նաև 2017 թվականի առաջնային միջոցառումների և խնդիրների ծրագրերը:
Վարչապետը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը, որտեղ ֆիքսվում են բոլոր այն ցուցանիշները, որոնք բնութագրում են մարզը, և կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը՝ համայնքների բյուջեների համեմատության ու վերլուծության համատեքստում: