Բավ է պառակտվել
15-06-2016 08:02

Հայաստանը ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել

Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փոխնախագահ է ընտրվել, այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդման` Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության փոխնախագահ է ընտրվել փակ քվեարկության միջոցով։

Հայաստանից բացի` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի փոխնախագահ է դարձել ևս 20 երկիր: Հայաստանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի երկրներից:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փոխնախագահ երկրների շարքում Արևմտյան Եվրոպայից ընտրվել են Բելգիան և Գերմանիան: 21 փոխնախագահների թվում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները` Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ: