17-01-2017 17:35

Հայաստանը և Չինաստանը 66-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի երկրների անձնագրերի համաշխարհային վարկանիշում

Հայկական անձնագիրը Global Passport Power Rank 2017-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 66-րդ դիրքը:
Ինչպես նշում է վարկանիշային աղյուսակը հրապարակած Passport Index հարթակը, անձնագիրը գնահատվում է այն երկրների քանակով, որտեղ տվյալ անձնագրատերը կարող է այցելել առաց մուտքի արտոնագրի: Հետազոտության մեջ ներառվել է անձնագիր ունեցող 199 երկիր, որոնք բաշխվել են 95 հորիզոնականներով:
Այսպես, հայկական անձնագրեր ունեցողներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել 58 երկիր: Հայաստանի հետ նույն դիրքում են նաև Զիմբաբվեն, Ղրղըզստանը և Չինաստանը:
Ընդ որում, հետխորհրդային տարածքի 15 երկրներից լավագույն դիրքերը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել են Լիտվան, Լատվիան (10-րդ տեղ, 148 երկիր) և Էստոնիան (11-րդ տեղ, 147 երկիր), իսկ վատագույնը` Թուրքմենստանը (75-րդ տեղ, 49 երկիր), Ուզբեկստանը և Տաջիկստանը (70-րդ տեղ, 54 երկիր):
Վարկանիշային աղյուսակի առաջատարն է Գերմանիան, որի քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել 157 երկիր: Երկրորդ դիրքը զբաղեցրել են Շվեդիան և Սինգապուրը, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի այցելել 156 երկիր, իսկ երրորդ տեղում են` Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իսպանան, Շվեյցարիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն. այս երկրների քաղաքացիները առանց մուտքօ արտոնագրման կարող են այցելել 155 պետություն:
2017 թ.-ի վարկանիշային աղյուսակի ցուցակը եզրափակում է Աֆղանստանը, որը զբաղեցրել է աղյուսակի 95-րդ տեղը (23 երկիր):