Բավ է պառակտվել
01-06-2016 12:30

ՀՀ-ի և Իրանի քաղաքացիների համար պարզեցվում է մուտքի արտոնագիրը

Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր: Համաձայնագրին հավանություն տալու մասին որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում:
Համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:
Ըստ Կառավարության հիմնավորման՝ համաձայնագրի նպատակն է կանոնակարգել երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը: Այն սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:
«Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսարջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար: Ելնելով վերոհիշյալից ՀՀ ԱԳ նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի ստորագրումը»,- նշված է հիմնավորման մեջ: