Բավ է պառակտվել
26-11-2015 23:00

Հայաստանն ու Բրազիլիան վերացրել են մուտքի արտոնագրային ռեժիմը

Ուժի մեջ է մտել Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։ Ըստ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնության՝ 2015 թ.–ի նոյեմբերի 25-ից Հայաստանի և Բրազիլիայի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, դուրս գալու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով։ Այն կարող է երկարաձգվել մինչև 90 օր՝ պայմանով, որ գտնվելու ընդհանուր ժամկետը չգերազանցի 180 օրը 12 ամսվա ընթացքում: