Բավ է պառակտվել
02-11-2017 14:41

Երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ-ին լուրջ փոփոխություններ են սպասվում. ՅՈՒՆԻՍԵՖ

Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, այս մասին հինգշաբթի օրը «Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը» միջազգային կոնֆերանսի ժամանակ լրագրողներին հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը:
« Չնայած վերջին տարիներին ձեռք բերված զգալի հաջողություններին, Հայաստանի երեխաների պաշտպանության գործին երկար ճանապարհ է սպասվում: Եվ երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումը այդ ճանապարհին արվող քայլերից մեկն է միայն»,- ասել է Ռադոչայը:
Հայկական հասարակությունը ամսվա սկզբից ակտիվորեն քննարկում է երկրի համար նոր՝ « Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը:
Օրինագծի նախնական տարբերակը, որը մշակվել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, արդեն հասցրել է երկու ճամբարի պառակտել հայաստանյան հասարակությանը. Օրենքի նախագծի կողմնակիցները գտնում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ ընդդիմախոսները վստահ են, որ այն ծանր հարված կհասցնի հայկական ընտանեկան ավանդույթներին:
Ռադոչայը նաև նշել է, որ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարեփոխման ներկայիս գործընթացները՝ 2000-ականների կեսերին մեկնարկած գործընթացի շարունակությունն են:
«2005- 2007թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի շուրջօրյա խնամքի կենտրոններում բնակվող 12 հազ երեխաներից 8 հազարը կամ տեղավորվել են ընտանիքներ, կամ ոչ շուրջօրյա վերահսկողությամբ խնամքի կենտրոններ, սակայն, դրանից հետո, տնտեսական դժվարությունների հետևանքով գործընթացը դադարեցվել է»,- նշել է նա:
Ռադոչայի կարծիքով, Հայաստանում, և ընդհանրապես տարածաշրջանում, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի ամենախոշոր խնդիրներից մեկը երեխաների՝ շուրջօրյա խնամքի խոշոր կենտրոններում գտնվելն է:
« Չնայած տարիներ տևած բարեփոխումների , երեխաների շուրջօրյա խնամքի խոշոր կենտրոնները շարունակում են լուրջ դեր կատարել Արևելյան Եվրոպայի երկրներում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում: Վաղուց է հայտնի, որ շուրջօրյա հսկողությունը վատ է անդրադառնում երեխայի հոգեվիճակի վրա, և ունենում է բացասական հետևանքներ»,- ասել է Ռադոչայը:
Նրա խոսքերով, ինստիտուցիոնալ խնամքը վնասակար է հատկապես մինչև երեք տարեկան երեխաների համար, քանի որ այդ տարիքում երեխաները հատկապես խոցելի են, և անհատական մոտեցման և դաստիարակության կարիք ունեն:
Նա նաև հավելել է, որ ինստիտուցիոնալ խնամքը ազդում է երեխաների ողջ հետագա կյանքի վրա, հանգեցնում է նրանց ցածր ինքնագնահատականի ձևավորմանն ու շրջապատող աշխարհի նկատմամբ վստահության կորստին:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, 2016թ. վերջի տվյալներով Հայաստանի մանկատներում բնակվում է 810 երեխա: Եվս 609 երեխա հանդիսանում են ութը տուն-ինտերնատների սան:
« Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը միջազգային կոնֆերանսը մեկնարկել է այսօր՝ Երևանում: Դրա մասնակիցների թվում են երեխաների իրավունքների պաշտպանության ներկայացուցիչներ Եվրոպայի և Կենտրանական Ասիայի երկրներից :