Բավ է պառակտվել
20-10-2016 10:37

Հայաստանը միացել է ԵՏՄ դեղորայքի միասնական շուկայի կանոններին

Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միության դեղորայքի միասնական շուկայի կանոններին: Համապատասխան արձանագրությանը երկրի միանալու մասին որոշումը հավանության է արժանացել հոկտեմբերի 20-ի Կառավարության նիստում:

Հավանության են արժանացել Հայաստանի Հանրապետության՝ այն համաձայնագրերին միանալու մասին արձանագրությունները, որոնք Միության անդամ պետությունների համար միասնական սկզբունքներ եւ մոտեցումներ են սահմանում դեղորայքի հարցում: Դրանք հայկական կողմը ստորագրել է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին:

Կողմերը մտադիր են ներդաշնակեցնել օրենսդրությունը դեղագործության ոլորտում, ինչպես նաեւ միասնական կանոններ սահմանել բժշկական միջոցների եւ այլ արտադրատեսակների համար՝ Բժշկական արտադրանքի հարցերով կարգավորող մարմինների միջազգային համաժողովի (IMDRF) պահանջներին համապատասխան: