Բավ է պառակտվել
28-11-2013 23:08

Կանադայում «Armenia and Karabakh: The Stone Garden» գրքի շնորհանդեսն է կայացել

Կանադայում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին կազմակերպել է Մեթյու Քարանյանի «Armenia and Karabakh: The Stone Garden» անգլալեզու ճամփորդական ուղեցույցի երրորդ` համալրված հրատարակության շնորհանդեսը: Մեթյու Քարանյանը, ով հայկական առաջին ճամփորդական ուղեցույցի հեղինակն է, աշխատում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում որպես իրավաբան, իսկ 2002-2006թթ. դասախոսել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Շնորհանդեսի շրջանակներում Մեթյու Քարանյանը հանդես է եկել Հայաստանի տարբեր անկյունները ներկայացնող լուսանկարներով համեմված դասախոսությամբ:

Հավելենք նաև, որ միջոցառմանը ներկա էին Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: