Բավ է պառակտվել
06-02-2015 11:18

Արմեն Ղահրամանյանը նշանակվել է ՀՀ Ռազմական ինստիտուտի պետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Ռազմական ինստիտուտի պետ: Այդ մասին հայտնել են նախագահի մամլո ծառայությունում: Ավելի վաղ ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր տվյալ պաշտոնից գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանին ազատելու մասին ինստիտուտում տեղի ունեցած կուրսանտի սպանության կապակցությամբ: Կուրսանտ Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել էր կախված վիճակում ինստիտուտի մարզասրահում: Սպանության մեջ կասկածվող կուրսանտի չորս ծառայակիցները բերման են ենթարկվել: Նրանց առաջադրվել են մեղադրանքներ: