22-01-2014 15:58

Այս պահին Եռաբլուրում Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունն է

Այս պահին «Եռաբլուր-պանթեոնում» ընթանում է Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության արարողությունը: Վերջինս զովել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով:

Արմեն Հովհաննիսկանին հուղարկավորում են զինվորական կարգի համաձայն:  

Նրա դին այս պահին դրված է Եռաբլուրի սրբ. Վարդանանց նահատակաց եկեղեցու մոտ: Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու սպասավորն անցկացնում է հոգեհանգստյան կարգ:

Հուղարկավորությանը ներկա են ՊՆ ղեկավար անձնակազմի հետ միասին , ազատամարտիկներ, արվեստագետներ,  «Ժառանգության» վարչության կազմը : Ներկա են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներից:

Հիշեցնենք, որ Արմեն Հովհաննիսյանը զոհվել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում արձանագրված ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի ժամանակ՝ դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելիս։