22-01-2014 12:30

Ադրբեջանցի փորձագետները շարունակում են ինքնախաբությամբ զբաղվել

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրված ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի ընթացքում սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հերոսական մահը, ոչ միայն համաշխարհային հանրության ողջ ուշադրությունը գամեց է Ադրբեջանի և Երևանի վրա, այլ նաև ադրբեջանական կողմին ստիպեց լուրջ ապատեղեկատավական քարողչություն սկսել և բոլոր օղակներվ հակահայակական հիստերիա հրահրել:
Մեջբերենք դրանցից մեկը, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը, մեկնաբահելով վերը նշվածը նշել է, որ Ադրբեջանը այդ օրը նշում է հունվարյան իրադարձությունների 24-րդ տարելիցը: Եվ աշխարհի ուշադրությունը այդ տարելիցից շեղելու համար, Հայաստանը տարբեր տիպի ապատեղեկացում է տարածում:
«Ես ծանոթացա հայերի տարածած պրովոկացիոն նյութերին, որտեղ նրանք ադրբեջանցի զինծառայողներին մեղադրում են հրադադարի ռեժիմի խախատման փորձում: Նրանց խոսքով, մեր զորքերը գրեթե անցել են հարձակման»,-ասել է նա: