09-09-2014 11:19

ԱԻՆ նախարարը դստերն աշխատանքի է ընդունել նախարարությունում

Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե վերջերս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեփական նախարարությունում կադրային լուրջ «նվաճում» է գրանցել, «հայտնաբերելով», որ «իր» նախարարության աշխատանքները բարելավելու գործում պակասում է դստեր օգնությունը: Երիցյանը նախարարության բաժիններից մեկում աշխատանքի է ընդունել սեփական դստերը: Չասեն էլ՝ գիտենք, որ հայ պաշտոնյաները սովորություն ունեն ազգականներին իրենց «թեւի տակ առնելու», ու այս հարցում ԱԻ նախարարը բացառություն չէ»: