Բավ է պառակտվել
02-07-2014 18:10

ՀՀ ԱԻ նախարարը 11 նոր նշանակումներ է արել

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 11 նոր նշանակում` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատում և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Արարատի, Վայոց Ձորի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և տեղեկացնում, որ ԱԻ նախարար Ա. Երիցյանն անձամբ հանդիպում և հարցազրույցներ է անցկացնում նախարարության համակարգում աշխատելու համար դիմած քաղաքացիների հետ:

Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՔՊ ՄԿՎ ավագ հրահանգիչ Աշոտ Գրիգորյանին շնորհվել է փոխգնդապետի կոչում, իսկ ՓՈՒՎ «Հրազդան ՋԷԿ»-ի խմբի հրամանատար Քաջիկ Պողոսյանին` մայորի կոչում: