Բավ է պառակտվել
08-07-2015 16:56

Վարչապետը գազալցակայան չունի. Արմեն Երիցյան

Կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետո զրույցում անդրադառնալ գազալցակայանների խնդրին, նշեց, որ գազալցակայաններում ուսումնասիրությունները շարունակվում են, սակայն այնպես չէ, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ամեն օր լինի այդ գազալցակայաններում։ «Իհարկե մենք թույլտվությունները տալիս ենք, ստուգումներ են անում, սակայն եթե չափից ավելի են լիցքավորում, կամ գազի բալոնն անորակ է լինում, դրա համար էլ պայթյուն է լինում»,- ասաց Ա.Երիցյանը՝ հավելելով, որ Հայաստանում ավտոմեքենաների 60-70 տոկոսը գազով են աշխատում, դրա համար էլ գազի հետ կապված խնդիրներն ավելի շատ են: Հարցին, թե վերջին շրջանում գազալցակայաններում առկա խնդիրներն ում բացթողման արդյունքն է, նախարարն ասաց. «Ես գտնում եմ, որ գազալցակայանի աշխատակիցները չափից ավելի շատ են լիցքավորում, որ իրենց մոտ գնան, քանի որ գազալցակայանների թիվը շատացել է: Դրա համար էլ ավելի են լցնում, 196-ի փոխարեն 220-250 են լցնում»,- նշեց Ա.Երիցյանը: Նա ասաց, որ ուսումնասիրությունները արվել են, արվում են և գազալցակայանները պատժվել են, աշխատանքները շարունակվում են: Հարցին, թե ըստ որոշ տեղեկությունների՝ գազալցակայանները պատկանում են հայտնի մարդկանց, այդ թվում՝շրջանառվում են Գագիկ Ծառուկյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունները, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Մենք բոլոր գազալցակայանները ստուգում ենք, չկա այնպիսի գազալցակայան, որ չստուգենք, ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, Հովիկ Աբրահամյանին, ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի։ Գագիկ Ծառուկյանը կարող է ունի, ես չգիտեմ, ինձ չի հետաքրքրում»: