Բավ է պառակտվել
02-05-2015 13:44

Արմեն Ջիգարխանյանը կազդարարի Մոսկվայի մետրոյի կայարանները

Մոսկվայի մետրոյի «ծննդյան օրվա» առթիվ 24 հայտնի արտիստներ մայիս ամսվա ընթացքում կազդարարեն կայարանները մետրոյի բոլոր գծերում: 
Մայիս ամսվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքի կայարաններում կհնչի նաև Արմեն Ջիգարխանյանի ձայնը։ 
Այս ակցիան առաջին անգամ չէ, որ անցկացվում է Մոսկվայում։ Եվ, դատելով ուղևորների ժպիտներից, դա նրանց դուր է գալիս։ 
Հայտնի դերասաններ, երաժիշտներ, հաղորդավարներ և երգիչներ ամբողջ ամիս կշնորհավորեն քաղաքացիներին և հյուրերին մետրոպոլիտենի 80-ամյակի առթիվ, ինչպես նաև կազդարարեն կայարանները և կզգուշացնեն, որ պետք է լինել հարգալից։
 Բացի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանից, կայարանները կազդարարեն նաև Եկատերինա Անդրեևան, Քրիստինա Օրբակայտեն, Գոշա Կուցենկոն, Իրինա Մուրավյովան, Յանա Չուրիկովան։ Դմիտրի Դյուժևը, Իոսիֆ Կոբզոնը, Լոլիտան, Անժելիկա Վարումը և այլք։