Բավ է պառակտվել
12-02-2016 09:36

Արմեն Ջիգարխանյանին Մոսկվայում հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Ջիգարխանյանին այսօր սրտի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով հասցրել են Մոսկվայի մասնագիտացած սրտաբանական կլինիկաներից մեկը: Դերասանին մայրաքաղաքային կլինիկա է տարել նրա երիտասարդ կինը: Բժիշկները, հռչակավոր հիվանդի բողոքները լսելով, նրան անմիջապես տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այնտեղ անմիջապես հետազոտել են նրան: 80-ամյա Արմեն Ջիգարխանյանը սրտի իշեմիկ հիվանդություն ունի: Հիվանդության ֆոնին անկայուն ստենոկարդիա է ի հայտ եկել: Հետազոտության արդյունքում դերասանը ինտենսիվ թերապիայի կուրս կստանա, բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես միջին ծանրության: