Բավ է պառակտվել
01-09-2014 16:35

Արմեն Աշոտյանը դպրոցում լեզվանի էր և ընկերասեր

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր, լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր առաջին սեպտեմբերի 1-ից հիշում է միայն այն, որ մեծ միջոցառում է եղել դպրոցում, որին ինքը նախօրոք պատրաստվել է:Թերևս ինքն աղոտ է հիշում իր սեպտեմբերի 1-ը, բայց մինչ այսօր տպավորված է, թե ինչպես է նոր հագուստներ գնել ու դպրոց գնացել:

«Ինչ որ մեծ միջոցառում եմ հիշում, որին ինձ հատուկ նախապատրաստում էին, նոր վերանաշապիկ, նոր կիսավարտիք, նոր սանդալներ: Առաջին հայացքից շատ խիստ ուսուցչուհի, որից բոլորս վախեցանք, հետո շատ սիրեցինք»,-ասաց նախարարը: Նշենք, որ Աշոտյանն այսօր, որն այսօր այցելել էր Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոց։

«Բավականին լեզվանի եմ եղել, որովհետեւ երբ որ լավ ես սովորում, լեզուդ երկար է լինում: Դասարանի երեխաների մի զգալի մասի հետ ընկերության սկիզբը դրվել է ինձնից արտագրելու հնարավորությամբ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մինչեւ հիմա էլ պահպանում է դպրոցական ընկերների հետ կապը: